Փետրվարի 16-ին, ժամը 01:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի սկզբնամասում մեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զույգաղբյուր գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Չ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: