ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պտույտ կկատարի «Գազան» մականունով իր նախագահական լիմուզինով Ֆլորիդա նահանգի Դեյթոն Բիչ քաղաքում NASCAR ասոցիացիայի կազմակերպած Դեյթոն-500 ավտոմրցարշավի ընթացքում, գրում է Fox Business-ը:

Fox News-ի թղթակցի տեղեկություններով՝  Թրամփը պատրաստվում է պտույտ կատարել ավտոմրցարշավի ժամանակ, սակայն ծրագրերը դեռեւս ճշտվում են:

NASCAR ասոցիացիան շնորհել է Թրամփին Դեյթոն-500 մրցարշավի գրանդ-մարշալի պատվավոր կոչումը: Նախագահն առաջին անգամ է արժանացել ասոցիացիայի պատվավոր կոչմանը: