Ես վաղուց դադարել եմ զարմանալ, երբ մի տասը թոռնատեր տիկինը կարող է հայհոյանքի այնպիսի մաստեր-կլաս սահմանել, որ շուկշինյան հարբած մուժիկների ստաժը տեղում զրոյացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երբ մտավորականդ իլյումինատի, Հիտլեր ու Պինոչետ է քարոզում

Երբ սոցիալական ցանցերում անձնազոհ հայհոյում ու բոլորին կախելու կոչեր են անում Ուստ-Կամենոգորսկի, Խանտիմանսիսկի, Գլենդել նա Դոնուի կամ սոցցանցերում կադաստրի վկայականով բնակվող և 24-ժամյա ստախանովյան ռեժիմով հայհոյող զտարյուն հայաստանյան դրուժիննիկները, մտածում ես, դե չսիրվածության, չկայացվածության, մշտապես լուսանցքում ծվարած լինելու բարդույթը կարող է նման հոգեբանական խեղումների բերել:

Ու ես վաղուց դադարել եմ զարմանալ, երբ մի տասը թոռնատեր տիկինը կարող է հայհոյանքի էնպիսի մաստեր-կլաս սահմանել, որ շուկշինյան հարբած մուժիկների ստաժը տեղում զրոյացվի:

Բայց երբ քո երկրի մտավորականն է ասում, ում երկիրը տվել է ժողովրդականի բարձր կոչում, որ 6 միլիոն մարդ ոչնչացրած, գազախցիկներում խեդդած Հիտլերը ճիշտ էլ արել ա, որ Չիլիի նախահագը երիցս իրավացի էր, ու որ այո, պետք է փրթել, կրակել, ոչնչացնել, սա արդեն իրապես վախենալու է: Մենակ չհասկացա, ժողովրդական արտիստը, ով սիրո և բարության մասին ներկայացումներ է բեմադրում, Պինոչետ՞ին նկատի ուներ, թե՞ Սեբաստիան Պյեներային, ով մեկ տարի առաջ հրաման տվեց կրակ բացել իր հրաժարականը պահանջող ցուցարարների վրա ու Սանտյագոյում 20 հազար մարդ սպանեց:

Հա, ի դեպ, էս մեր մտավորականը, որի կողքին իր իլյումինատական ճաշակը կիսող մի դերասան էր նստած, նաև ողջունեց աշխարհը սոված, զզվելի մարդկանցից թեթևացնելու իլյումինատիների աշխարհակալ ծրագրերը:

Ու միջին վիճակագրական քաղաքացին, ում լենինյան մի աննշան իսկրա է պետք սեփական ստորին բնազդների սողանցքը բացելու համար, էս ժողովրդական արտիստի ու կողքը նստած դամ պահող դերասանի հիտլերա-պինոչետա-իլյումինատական կոչերից հասնելու է էքստազի վերին շեմին, որովհետև Դարվինի էվոլյուցիոն սանդղակում իրենից բարձր Homo sapiens-ի մարդաբանական տեսակը ասել է` դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»,-նշել է նա։