Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ Պարքսի այգին մասնակի փակել են այցելուների համար օձերի պատճառով, որոնք այդ տարածքում նշում են իրենց զուգավորման շրջանը, հաղորդում է AFP-ը:

Քաղաքի հանգստի դեպարտամենտում տեղեկացրել են, որ այգին փակ է ինչպես այցելուների, այնպես էլ օձերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կառույցի ներկայացուցիչների խոսքով՝ այգում հավաքված օձերը թունավոր չեն եւ հիմնականում ոչ ագրեսիվ, քանի դեռ մարդիկ չեն խանգարում նրանց:

Խոսքը վերաբերում է ջրային օձերին, որոնք հանդիպում են նահանգի ջրամբարներում մեծ քանակությամբ:

Համաձայն դեպարտամենտի հաղորդագրության՝ այդ սողունները տեղի էկոհամակարգի կարեւորագույն մասն են եւ դրանց չի կարելի խանգարել:

Քաղաքի բնակիչներից մեկը, որը պատահաբար հայտնվել էր այգում, պատմել է գործակալությանը, որ այգում տարածքի ընդամենը մեկ մասում հաշվել է 25 օձ: