Թշնամու հետ բանակցությունը մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։

«Տպավորություն. հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հանճարեղ են համարում ամեն ինչում։ Բայց երբ քո պահվածքից, խոսքից ու գիտելիքների մակարդակից կախված է վերջին տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ձեռքբերումները, ուղղակի պարտավոր ես նախապատրաստվել, լսել խորհուրդներ ու դիտողություններ։ Թշնամու հետ բանակցությունը ոչ КВН-ա, ոչ էլ մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան։

Հ.Գ. Եթե նույնիսկ կասկածի նշույլ ունես, որ անգլերենով կարողանալու ես ամբողջական և բազմակողմանի պատասխաններ տալ, պետք էր փոխել ֆորմատը, ելույթների լեզուն, կազմակերպել թարգմանություն, ոչ թե կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին»,-նշել է նա։