Կոստա Ռիկայի ոստիկանությունն առգրավել է երկրի ողջ պատմության մեջ ամենամեծ քանակությամբ թմրանյութը, հաղորդում է BBC News-ը:

Նավի կոնտեյների խուզարկության արդյունքում առգրավվել է ավելի քան հինգ տոննա կոկաին:

Թմրանյութը թաքցված էր ծաղիկների մեջ, որոնք ուղարկվել էին Նիդերլանդներից:

Նշվում է, որ թմրանյութը գտնվել է 202 ճամպրուկների մեջ, իսկ թմրանյութերի յուրաքանչյուր փաթեթը կշռել է 1 կգ:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 48-ամյա կոստառիկացի: