Suzuki ընկերությունը ներկայացրել է XL7 մոդելը՝ «քրոսովեր կոմպակտվենի կիրառելիությամբ», որը մշակվել է ասիական շուկաների համար, գրում է Մոտոր-ը:

Նորույթը տարբերվել է «ամենագնաց» պլաստիկե կախոցով եւ յոթտեղանոց սրահով իր շատ համեստ չափսերի դեպքում. երկությունը՝ 4450 միլիմետր, լայնությունը՝ 1775 միլիմետր, բարձրությունը՝ 1710 միլիմետր:

Կառուցվածքով Suzuki XL7-ը շատ նման է Ertiga/XL6 միկրովենին, որը ստեղծվել էր Հնդկաստանի համար. Բոլոր երեք մոդելները համալրված են բենզինի համար նախատեսված 105-ուժանոց «ատմոսֆերնիկով» 5-աստիճան ունեցող «մեխանիկայի» հետ կամ 4-աստիճանով ավտոմատ տուփով, առաջարկում են այլընտրանք չունեցող առջեւի հաղորդակ եւ երեք շարքով սրահ:

Քրոսվենները տարբերվում են սրահի դասավորությամբ. XL7-ն ու Ertiga-ն ունեն հետեւյալ դասավորությունը. 2 + 3 + 2, XL6-ը՝ 2 + 2 + 2 երկրորդ շարքում ընդարձակ նստատեղերով: Վերջինիս համար նախատեսված է նաեւ ավելի հատուստ ինտերիեր եւ գործառույթների ընդարձակ ընտրություն:

Քանի որ Հարավ-արեւելյան Ասիայում նոր մոդելների վաճառքի մասնաբաժինն ընդհանուր առմամբ հասնում է 30 տոկոսի, XL7-ը դուրս չի գա տարածաշրջանի սահմաններից: Ինդոնեզիայի ներկայացուցչությունը կհրապարակի XL7-ի գներն առաջիկա շաբաթների ընթացքում: