Նախօրեին մի քանի ինքնաթիռներ դժվարությամբ են վայրէջք կատարել «Հիթրոու» միջազգային օդանավակայանում Դենիս մոլեգնող փոթորկի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:

Համացանցում տարածվել են եղանակային վատ պայմանների հետեւանքով վտանգված ինքնաթիռի անհաջող թռիչքի փորձը ցույց տվող կադրերը:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ինքնաթիռը փորձում բարձրություն հավաքել, սակայն հազիվ է կարողանում օդում մնալ եւ չընկնել ուժգին քամու պատճառով: