Իրանի նախագահ Հասան Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պետք է պահպանի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Սոչիում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Սոչիում հիմք դրված գործընթացն ունի հսկայական նշանակություն: Մենք չպետք է հրաժարվենք դրանից: Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել աշխատանքը Թուրքիայի հետ Աստանայի գործընթացի շրջանակում»,-ասել է նա:

Իրանի նախագահը նաեւ մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները:

«Մենք չունենք որեւէ չլուծված խնդիր Սաուդյան Արաբիայի հետ: Երբ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի, հնարավոր է, կքննարկենք մեզ մոտ ծագած հարցերը: Իհարկե, տարածաշրջանում ամենակարեւոր հարցը Յեմենի խնդիրն է»,-հավելել է նախագահը:

Ռոհանին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան լուրջ սխալ է գործել Յեմենի նկատմամբ՝ սկսելով ռազմական ագրեսիա այդ երկրի դեմ: