Պետերբուրգի երիտասարդ բնակչուհին դարձել է հարձակման զոհ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի իր շենքի շքամուտքում: Սափրված գլխով տղամարդը վճռական էր տրամադրված, սակայն նրան չէր հաջողվել ո՛չ բռնաբարել, ո՛չ թալանել, գրում է «Ֆոնտանկա»-ն:

Ինչպես պարզ է դարձել փետրվարի 16-ին, հանցագործը նկատել էր կնոջը գիշերը ժամը 2-ի շրջանում, նրա հետեւից ներս մտել շենքի մուտք եւ հետեւել նրան: Երկրորդ հարկը հարմար էր. նա հարձակվել էր զոհի վրա եւ ինչպես կանխատեսվում էր, հանդիպել դիմադրության:

Մի քանի անգամ կծելը նրան չի կանգնեցնել, սակայն լիբիդոյի վրա բացասաբար է ազդել: Արդյունքում նա հարվածել էր չկայացած զուգընկերուհու դեմքին, խլել պայուսակը, սակայն փախուստի դիմելիս նետել այն: Կինը հագնվել էր, բարձրացել իր բնակարան եւ զանգահարել ոստիկանություն: Հանցագործին նա նկարագրել էր որպես սափրված գլխով 40 տարեկանից բարձր տղամարդ: Չնայած տղամարդուն չէր հաջողվել իրականացնել մտածվածը, նրան որոնում են որպես բռնաբարության եւ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով կասկածյալ: