Boeing-737-800 ինքնաթիռի կործանման քառասուներորդ օրը Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինացի զոհերի հիշատակին, որին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, եւ Սուրբ Ամենափրկչի տաճարում (Հայ Առաքելական եկեղեցի) վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին եւ Ելենա Մալախովային»,-գրել է Դանիլովը:

Պարբերական հիշեցնում է, որ փետրվարի 15-17-ն Ալեքսեյ Դանիլովն աշխատանքային այցով գնտվում է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:

Սուրփ Ամենափրկիչ վանքն Իրանում գլխավոր հայկական եկեղեցին է: