Քննչական կոմիտեն սկսել է ստուգել հանգամանքները, որոնց հետեւանքով Մոսկվայի կենտրոնում՝ Killfish ակումբում, կարկանդակներ ուտելու մրցույթի ժամանակ երիտասարդ կինը մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվայի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում կնոջ մարմինը հայտանբերելու փաստի առթիվ անցկացվում է ընթացակարգային ստուգում»,-ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի ՔԿ գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան: Քննիչները պարզում են կնոջ մահվան պատճառները:

Կիրակի՝ Մոսկվայի ժամանակով 03:00-ին, Մոսկվայի Killfish ակումբում վաղաժամ մահացել է երիտասարդ կին, իսկ Baza Telegram-ալիքի հաղորդմամբ՝ ակումբում անցկացվում էր կարկանդակներ ուտելու մրցույթ, իսկ երիտասարդ կինը հաղթել էր բոլորին, սակայն արդյունքում խեղդվել ուտելիքից:

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ խոսքը վերաբերում է 23-ամյա կնոջը, որը մահացել է կարկանդակներով խեղդվելու հետեւանքով. վարկածներից մեկի համաձայն՝ նրա սիրտը կանգ է առել: