Revolut ֆինտեխ ստարթափն ավարտել է ներդրումներ ներգրավելու հերթական փուլը, որից հետո այն գնահատվել է 6 մլրդ դոլար: Այդ փուլի շնորհիվ ստարթափի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկիի կարողությունը գերազանցել է 1.6 մլրդ դոլար, գրում է Forbes-ը:

Forbes-ի աղբյուրի խոսքով՝ Revolut-ի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին փնտրել է ֆինանսավորում 2019 թվականի վերջում եւ արդյունքում ստացել մի քանի առաջարկ վենչուրային կապիտալի հիմնադրամներից:

Հիմնադրի բաժինը կազմում է շուրջ 30 տոկոս, ասել են Forbes-ում աղբյուրները, որոնք ծանոթ են Revolut բիզնեսի հետ:

Կիրակի Revolut-ը հրաժարվել է մեկնաբանել գործարքը: Telegraph-ի տվյալներով՝ նոր փուլի արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա վերջում: