Փետրվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Նոյեմբերյանի, Ճամբարակի եւ Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարարության հաղորդմամաբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է։

Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Արթիկի, Աշոցքի եւ Կոտայքի (Չայնիի եւ Չարենցավանի հատվածներում) գետնաբուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: