ԱՄՆ-ին կարելի է անվանել համաշխարհային կիբեռտարածքում ամենախոշոր լրտեսն ու «հաքերների կայսրությունը»: Նման կարծիք է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը երկուշաբթի օնլայն ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ամերիկյան եւ գերմանական հատուկ ծառայությունների մասշտաբային գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հատուկ ծառայությունները գործել են շվեյցարական Crypto AG ընկերության քողարկման տակ:

«Փաստերը հերթական անգամ ցույց են տվել, որ ԱՄՆ-ն ամենախոշոր զավթիչ պետությունն է միջազգային կիբեռտարածքում եւ բառի բուն իմաստով հաքերների կայսրությունը: Նրանց գաղտնալսումը հասել է իրական սանձարձակության եւ անօրինականության»,- ասել է նա: