Ճապոնիայում տեղի բնակչին մահապատժի են դատապարտել` 19 հաշմանդամի սպանության համար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Kyodo News-ը:
2016-ին Սաթոսի Ուեմացուն դանակով հարձակվել էր Սագամիհարա քաղաքում սահմանափակ ունակություններով անձանց համար նախատեսված հաստատության բնակիչների վրա:

Այդ ժամանակ հիվանդանոցում 18-ից 75 տարեկան 150 մարդ կար: Հարձակման արդյունքում մահացել էր 19 մարդ, ևս 20-ը վիրավորվել էին: Հայտնի է, որ Ուեմացուն նախկիոնում  երեք տարի աշխատել է այս հաստատությունում եւ դուրս էր եկել աշխատանքից դեպքից մի քանի ամիս առաջ:

Քննության ընթացքում տղամարդը հայտարարել էր, որ սահմանափակ մտավոր ունակություն ունեցող պացիենտների մեջ մարդ չի տեսնում եւ ցանկանում է ազատել նրանց տանջանքներից: