Կորեական ավտոարտադրողը հրապարակել է չորրորդ սերնդի Kia Sorento-ի էքստերյերի եւ սրահի պաշտոնական լուսանկարները: Քրոսովերը ստեղծվել է նոր ճարտարապետության հիման վրա, որը թույլ է տվել ստեղծել ավտոմեքենա, որը նոր չափանիշներ է սահմանում միջին չափի SUV-երի սեգմենտում, փոխանցում է RG-ն:

Նորույթի արտաքինը վաղուց դադարել է գաղտնիք լինել. ավտոմեքենան լուսանկարվել էր գովազդային նկարահանումների ժամանակ: Sorento-ի` պոլիգրաֆիկ որակի լուսանկարները հաստատում են այն ամենը, ինչ ավելի վաղ տեսել էինք. ժանիքավոր բամպեր, լուսարձակի եւ ցանցի հետ վիզուալ մոնոլիտ, խորսխաձեւ օդակլանիչներ, կոմպակտ հետին լուսարձակներ, բարդ ռելեֆային դրոշմոցով բեռնախցիկի կափարիչ եւ այլն:

Նոր Kia Sorento-ի սրահը հավակնում է պրեմիում դասի. մեծ թվային վահանակը 12.3 դյույմ է, սրահը` բարձրորակ կաշվից, օդափոխությամբ ստատեղեր, մթնոլորտային լուսավորություն, էլեկտրոնային ասիստենտների լայն ցանկ:

Քրոսովերի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2020-ի մարտի 3-ին: