ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին գործակալությանը հայտնել է առաքելությունում դիվանագիտական աղբյուրներից մեկը:

«ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Իդլիբում փետրվարի սկզբին թուրք զինծառայողների մահվան պատճառով 5-րդ հոդվածի ակտիվացմանը: ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային այդ տարածաշրջանում նրա գործողությունների դեպքում»,- ասել է աղբյուրը: