Թուրքիան զրահափոխակրիչներով (ԶՓԿ) եւ հրետանային ինքնագնացով (ՀԻԳ) 150 բեռնատար է ուղարկել Իդլիբ, հայտնում է Անատոլիական գործակալությունը:
Գործակալության ռազմական աղբյուրների համաձայն` հրետանային ինքնագնացներով, տանկերով եւ ԶՓԿ-ներով 150 բեռնատարներից կազմված հերթական շարասյունը ժամանել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջան՝  Իդլիբի դեէսկալացիայի գոտում դիտակետերի հետագա տեղակայման նպատակով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումն Իդլիբ նահանգում եւ մինչեւ փետրվարի վերջ դուրս գա Թուրքիայի դիտորդական կետերից` հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ: