Ամերիկացի գիտնականները պարզել են, որ չի կարելի վստահել դեմքի արտահայտությանը էմոցիաները որոշելու համար: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները, որոնք հրապարակել են այդ թեմայով մասշտաբային գիտական աշխատանք, հաղորդում է Planet- today-ը:

Օհայոյի համալսարանի աշխատակիցների խոսքով ՝ զրուցակցի դեմքի արտահայտությունը չի կարելի օգտագործել որպես էմոցիաները որոշելու միջոց:

«Հիմնական եզրակացությունը շատ պարզ է. մարդու էմոցիաները չի կարելի որոշել նրա դեմքի արտահայտության միջոցով: Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ դուք կսխալվեք, եթե շարունակեք հավատալ այդ տարածված մոլորությանը»,- ասել է Օհայոյի համալսարանի էլեկտրոնային եւ հաշվիչ տեխնիկայի պրոֆեսոր Ալեքս Մարտինեսը:

Նրա խոսքով՝ դեմքի արտահայտությունը որոշվում է ոչ թե կոնտեքստով, այլ մշակութային առանձնահատկություններով: Այդ պատճառով շատ կարեւոր է հասկանալ, որ ժպիտը ոչ միշտ է նշանակում, որ մարդն ուրախ է: Եվ, հակառակը, ժպիտի պակասը ոչ միշտ է նշանակում, որ մարդը ուրախ կամ երջանիկ չէ: «Եթե դու երջանիկ ես, ամեն օր ժպտալով չես քայլում»,- եզրափակել է գիտնականը: