ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 10-ից 16-ը գրանցվել է 407 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 158 կենցաղային կանչ, 93 հրդեհի ահազանգ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 56 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 19 դեպք. տուժել է 31, զոհվել՝  2 քաղաքացի:

Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 67 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1222 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 687 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: