Ամերիկյան գիտնականները գտել են այն միջոցը, որի շնորհիվ մորեխներին կարելի է վերածել կիբորգների, որոնք կարող են զինվորականների մոտ ծառայության ժամանակ պայթուցիկներ եւ այլ վտանգավոր նյութեր հայտնաբերել, գրում է Planet- today-ը։

Պայթուցիկ նյութեր հայտնաբերող քիմիական սարքերը բարդ եւ շատ թանկ են, դրա հետ մեկտեղ բազմաթիվ առանձնահատկություններ ունեն։ Իսկ մորեխը տառացիորեն ոչինչ չարժե, բայց կարող է ցանկացած էլեկտրոնիկայից լավ ճանաչել պայթուցիկը եւ այլ քիմիկատներ։ Եզրակացությունն ինքնին պարզ է՝ միջատներին պետք է վերածել կիբորգների եւ ստիպել նրանց կատարել օգտակար աշխատանք։

ԱՄՆ-ից գիտնականները, որոնք եկել են այդ եզրակացության, արդեն ներկայացրել են ուղեղում էլեկտրոդներ տեղադրած միջատներին, որոնք կարող են լուծել բոլոր խնդիրները։ Նման բիոռոբոտների ստեղծման համար 2016թ․ հատկացրել են 750 մլն դոլար։  

«Միջատներին ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, որպեսզի հայտնաբերեն այս կամ այն քիմիական նյութը։ Մեր խնդիրն է ստիպել միջատի ուղեղին կիսել այդ տեղեկատվությունը մեզ հետ։ Դրա համար մենք գործի ենք դրել հատուկ էլեկտրոդներ եւ հաղորդիչներ։ Սա շատ հեռանկարային տեխնոլոգիա է, որը կարելի է կիրառել ոչ միայն ռազմական նպատակներով եւ ոչ միայն պայթուցիկներ որոնելիս»,- նշում են հետազոտողները, որոնք աշխատում են ԱՄՆ ռազմածովային ուժերի պատվերով։