Հայաստանում փաստաբանների վրա ճնշումը կարելի է պայմանականորեն բաժանել 2 տեսակի: Այս մասին «Փաստաբանական գաղտնիքի պաշտպանության» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ կան ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական ճնշման օրինակներ: Առաջինի դեպքում փորձեր են արվում անօրինական ճանապարհով ստանալ տեղեկություն, որը գտնվում է փաստաբանների տրամադրության տակ: «Երկրորդ դեպքում փորձեր են արվում կոտրել մեր կամքը, մեր ցանկությունն ու հնարավորությունները»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է մարդու իրավունքների հարցով կոնվենցիայի 6-րդ եւ 8-րդ հոդվածներին: «Անհրաժեշտ է ուղիներ փնտրել այդ խնդիրները լուծելու եւ հաղթահարելու համար»,- եզրափակեց փաստաբանը: