ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 17-ին, կազմել է 479.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.43 դրամ (նվազել է 0.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.63 դրամ (աճել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.03 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  272.69 դրամ, ոսկի՝ 24,356.43 դրամ, պլատին՝ 14,970.56 դրամ: