Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ փետրվարի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ օրակարգում, ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեի խնդիրն է:

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:

Factor.am-ը հայտնում է, որ մինչ Նիկոլ Փաշինյանը ներսում է, ՔՊ գրասենյակը հսկվում է դիպուկահարների կողմից։