Արաբական Միացյալ Էմիրությունները Բարաքում իր ատոմային էլեկտրակայանում ռեակտոր կառուցելու լիցենզիա է տվել, հայտնում է AFP-ը։

ԱՄԷ-ն ունի էներգիայի զգալի պահուստներ, սակայն, ունենալով 10 միլիոն բնակչություն, հսկայական գումարներ է ներդնում էներգիայի այլընտրանքային, այդ թվում՝ արեւային աղբյուրների զարգացման մեջ։

«Այս օրը Բարաքում առաջին ռեակտորի շահագործման թույլտվությամբ իր մեջ նշանավորում է նոր փուլ՝ միջուկային էներգիայի խաղաղ զարգացման մեր ճանապարհին»,- հայտարարել է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Զաիդը։

Բարաքի ռեակտորը, որը տեղակայված է Պարսից ծոցի ափին, մայրաքաղաք Աբու Դաբիից արեւմուտք, պետք է հայտնվեր 2017-ի վերջին, սակայն անվտանգության հետ կապված մի շարք հարցերի պատճառով դա տեղի չէր ունեցել։

Ազգային միջուկային կարգավորողն այժմ «կանաչ լույս» է տվել կայանի չորս ռեակտորներից առաջինին, հայտարարել է ԱԷՄԳ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ Խամադ ալ Կաաբին։