Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս մասին Մարգվելաշվիլին գրել է Twitter-ի իր էջին, հայտնում է Georgia-Online-ը:

«Ընտրելով ավտորիտարիզմը` «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը: Չկա ժողովրդավարություն, չի լինի եւ ազգային միասնություն ու արևմտյան ուղի: Եւ չեմ նայելու, թե ինչպես է դա տեղի ունենում: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Ես ծառայում եմ մեր արեւմտյան ընտրության առաքելությանը` իմ ընկերների եւ վրաց ժողովրդի հետ միասին», - գրում է Մարգվելաշվիլին: