Հայաստանում նոր մոտեցում է ձեւավորվում փաստաբանների գործունեությանը միջամտության թույլատրելիության հարցի նկատմամաբ: Այս մասին «Փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը» քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

Ոպես օրինակ նա նշեց իր սեփական պրակտիկայում վերջերս կատարված մի դեպք: «20 օր առաջ մենք մի հայտնի գործի նյութեր ստացանք: Դրանում պաշտպանյալի եւ փաստաբանի խոսակցության սղագրության տասնյակ էջեր կան: Սա նոր քաղաքականություն է: Նախկինում այդպիսի բան չկար», - նշեց փաստաբանը:

Նրա խոսքով` մեղադրյալի գաղտնալսումը թույլ տված դատարանի գործողությունները հասկանալի են: Անհասկանալի է քննիչի պահվածքը, որը պետք է դադարեցներ գաղտնալսումը եւ ոչնչացներ սղագրությունն անմիջապես, երբ հասկացել էր, որ մեղադրյալը խոսում է փաստաբանի հետ: Ըստ Ղազարյանի` քննիչի կոմպետենտութան մեջ կասկածները տեղին չեն: «Ըստ ամենայնի, քննիչին կարգադրել է նրա պետը, իսկ նրան` իր պետը: Քննիչն ինքը նման բան չէր անի: Ակնհայտ է, որ սա նոր մոտեցում է»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ իրենք բողոքարկելու են եւ գուցե անգամ դիմելու են միջազգային ատյաններ:

 Փաստաբանը կարծում է, որ այսպիսի մոտեցումը գործադիրի կողմից ներմղված ընդհանուր մթնոլորտի եւ հռետորաբանության արդյունք է, որը փոխանցվում է իրավապահ մարմիններին:


ա