Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոցներ է ձեռք բերում, պահում և իրացնում:

Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, փետրվարի 11-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «PHZER PGH 300» գրառմամբ 100 դեղահաբ և 21 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերված հաբերը լիրիկա հոգեմետ դեղեր են:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: