Փետրվարի 16-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67 եւ 62 տարեկան երկու տղամարդկանց. 62-ամյա Մերուժան Մելոյանը տեղում մահացել է, իսկ 67-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։