Անկարայի Օրթաքյոյի գերեզմանատանը պղծել են ռուսների գերեզմանները։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  Անկարայի Օրթաքյոյի գերեզմանատանը 19 գերեզմանների պղծման գործով ձերբակալվածներին ոստիկանություն տանելուց հետո ազատ են արձակել, քանի որ պարզվել է, որ գերեզմանը պղծողները 15 եւ 16 տարեկան տղաներ են եղել։

Նշվում է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։