Թուրքիայի Էլազըղ նահանգում (Խարբերդ–խմբ) փետրվարի 17–ին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասներ կամ տուժածներ չկան, պարզապես բնակիչների մոտ մի փոքր խուճապ է սկսել։

Նշենք, որ այս տարվա հունվարի 24–ին Էլազըղում տեղի ունեցած  6.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով մահացել են 4 տասնյակից ավել մարդ։