Facebook-ը զգուշացրել է նորարարությունների եւ կարծիքն ազատ արտահայտելու սպառնալիքների մասին՝ Եվրամիության կողմից մի շարք կանոնների հրապարակումից առաջ, որոնք կարող են զսպել ամերիկյան եւ չինական տեխնոլոգիական ընկերություններին, հաղորդում է Reuters-ը:

Սոցցանցերի հսկան իր մտավախություններ է հայտնել Բրյուսելում ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերիգ եւ ԵՄ հակամոնոպոլ կառավարման ղեկավար Մարգարեթ Վեստեգերի եւ ԵՄ արդյունաբերության ղեկավար Թիերի Բրետոնի հանդիպումից առաջ:

Վեստեգերը եւ Բրետոնը պետք է այս շաբաթ հայտարարեն առաջարկների մասին, որոնք ուղղված են ԵՄ արդյունաբերական տվյալների մեծ քանակության օգտագործմանն ու Facebook-ի, Google-ի եւ Amazon-ի դոմինանտության վիճարկմանը:

Նրանք նաեւ կառաջարկեն կանոններ, որոնք կկարգավորեն արհեստական ինտելեկտի օգտագործումը:

Հղում անելով նրան, որ ԵՄ-ն կարող է ինտերնետ ընկերությունների վրա դնել ատելության տարածման եւ այլ անօրինական արտահայտությունների համար պատասխանատվությունը, Facebook-ը հայտարարել է, որ դրանով անտեսվում է ինտերնետի բնույթը: «Նման պատասխանատվությունը խեղդում է նորարարությունը, ինչպես նաեւ կարծիքն ազատ արտահայտելու հնարավորությունը»,- ասվում է քննարկման փաստաթղթում:

«Կարգավորումը, որն ընկերություններից պահանջում է 24 ժամվա ընթացքում հեռացնել ատելության խոսքը, էլ ավելի խեղաթյուրված խթաններ կստեղծի»,- ասվում է փաստաթղթում, որը կարգավորող մարմիններին առաջարկում է բալանսավորել կարծիքն ազատ արտահայտելու անվտանգությունն ու գաղտնիության շահերը: