ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի պահպանման հարցով օպերացիայի մասին համաձայնության են եկել, հաղորդում է AFP-ը:

Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ նոր առաքելությունը կներառի նավեր, ինչպես նաեւ օդանավեր եւ ցամաքային զորքերի հնարավորություն: Հիմնական ուշադրությունը կհատկացվի արեւելյան Միջերկրածովին, որի միջով զենք է հայտնվում Լիբիայում:

«Մենք բոլոր համաձայնել ենք առաքելություն ստեղծել, որը կարգելափակի զենքի ներկրումը Լիբիա: Եթե դա հանգեցնի նրան, որ նավերը ներգաղթյալների տեղափոխեն, ապա առաքելությունը կդադարեցվի»,- ասել է Դի Մայոն:

Զենքի մատակարարման էմբարգոն ծայրահեղ կարեւոր միջոց է համարվում լիբիական կոնֆլիկտը կարգավորելու համար: