Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանի կարի գործարանի ղեկավարությունն ութ օրվա ընթացքում արտադրական նոր գիծ է սկսել` կորոնավիրուսի տարածման ֆոնին բժշկական անձնակազմի համար պաշտպանիչ հագուստի արտադրության համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Արտադրամասի ղեկավարության խոսքով` գործարանը սկսել է աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ նոր կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած պաշտպանիչ հագուստի պահանջարկը բավարարելու համար: Նշվում է, որ նոր գիծը թույլ կտա ամեն օր այս ապրանքի 1 հազար միավոր արտադրել:

Իշխանություններն արդեն ավելի քան 14 հազար միավոր պաշտպանիչ հագուստ են ուղարկել Ուհան քաղաք եւ մտադիր են կազմակերպել եւս 100 հազար միավոր լրացուցիչ խմբաքանակի ուղարկումը: