Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Օվկիանոգրաֆիայի Սքրիփսի ինստիտուտը եզակի ակվարիում է ստեղծել, որը Phyllopteryx taeniolatus ծովային վիշապներ են պահում. դրանք ծովաձիուկների տեսակին մոտ հազվագյուտ ձկներ են: Վայրի բնության մեջ դրանք հանդիպում են միայն Ավստրալիայի հարավ-արեւմտյան ջրերում գտնվող մարջանե ստորջրյա ժայռերի մոտ: Տեսակը խոցելիների խմբում է, հայտնում է Nat-geo-ն:

Phyllopteryx taeniolatus-ը տափակ մարմին ունի` փոքր գլխով եւ բարակ երկար խարանով: Մարմնի հիմնական գույնը տատանվում է դեղնավունից մինչեւ վարդագույն` փոքրիկ շաղերով, իսկ կրծքի հատվածում մանուշակագույն գծեր են անցնում: Բնական պայմաններում ձկների չափը կարող է հասնել 60 սմ-ի, մինչդեռ ակվարիումում այն 30 սմ-ից ավել հազվադեպ է լինում:

Համալսարանի հինգ մետրանոց ակվարիումում 11 վիշապ եւ ևս երեք ծովաձիուկ (Phycodurus eques) է ապրում: Գիտնականները փորձում են հնարավորինս վերարտադրել բնական միջավայրը, որպեսզի հազվագյուտ ձկները կարողանան բազմանալ, բայց դա հեշտ գործ չէ. նրանց մասին շատ քիչ բան է հայտնի: Այս ձկների` անազատության մեջ գտնվելու ամբողջ պատմության ընթացքում առաջին սերունդը ստացվել է 2001 թվականին (Լոնգ-Բիչում գտնվող խաղաղօվկիանյան ակվարիումում), այնուհետեւ ամբողջ աշխարհում միայն մի քանի նման օրինակ է եղել: