Հայաստանի իշխանություններին ավելի հաճախ են անհարմար հարցեր տալու երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ի պատասխան հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անգելա Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի գործով, փաստաբանը նշեց, որ զրույցի մանրամասներին տեղյակ չէ. «Բայց բացառված չէ, որ մեր երկրի իշխանություններին ավելի հաճախ են այդ հարցերը տալու: Որովհետեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում քաղաքական հետապնդումը»:

Փաստաբանը շեշտեց, թե նրանք, ովքեր պաշտպանական կողմին մեղադրում են դատավարությունը ձգձգելու մեջ, չեն ցանկանում տեսնել իրերի ռեալ դրությունը: «Ես պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անպօրինի է եւ անհիմն»,- ամփոփց փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը չի կայացել թարգմանչի բացակայության պատճառով: