Գեր լաբրադորը դեպրեսիայի մեջ է ընկել՝ ավելորդ քաշ կորցնելով: Շունը 9 ամսում կորցրել է 11 կգ, սակայն նրա տիրոջ խոսքով՝ դադարել է «կենսուրախ լինել», հաղորդում է Վեստին:

Ամերիկուհի Ջեքի Հենսլին իր շանը հաճախ քաղցրավենիք էր տալիս: Mirror-ի հաղորդմամբ՝ շունն ամենից շատ սիրում էր արախիսի պաստա: Բացի այդ, նա օրական 4 աման շան կեր էր ուտում: Արդյունքում նա կշռել է 48 կգ՝ նորմայից 13 կգ-ով ավելի:

Սակայն շան տերը ստիպված է եղել նրան տանել անասնաբույժի մեջ: Շանը վիրահատել են, ինչպես նաեւ դիետա նշանակել: Կերի չափաբաժինը երկու անգամ կրճատել են: Դա լավ է ազդել շան առողջության վրա, սակայն շան տերը նկատել է, որ կենդանին տխուր է դարձել:

«Միլլերը երջանիկ էր իր ավելորդ քաշով: Եվ զարմանալի չէ, որ այժմ նա տխուր է»,- պատմել է Հենսլին: