Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

«Երեւանի  քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Գեւորգ Բաբայանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:

Նշենք, որ Factor.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Գեւորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: