Վրաստանի խորհրդարանի նիստում Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմության անդամները միացրել են ԽՍՀՄ օրհներգը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Խորհրդարանի խոսնակ Թալակվաձեն ելույթ է ունեցել ամենամյա զեկույցով: Երբ նա խոսել է ռուսական օկուպացիայի մասին, «Եվրոպական Վրաստանի» անդամ Էլենե Խոշտարիան միացրել է ԽՍՀՄ օրհներգը:

Թալակվաձեն ակցիան ընդունել է ժպիտով եւ մեծամասնության անդամներին կոչ արել ծափահարել:

Մի քանի րոպե անց ընդդիմադիր պատգամավորը լքել է նիստը: