Որ բանակում պաշտոնանկություններ կլինեն, կասկած չունենաք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության  հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պաշտոնանկությունները վատ բան չեն, դրանք նաեւ առողջացնող, սթափեցնող դրսեւորումներ ունեն: Ես չեմ կարող ասել, թե քանի պաշտոնանկություն կլինի, բայց որ լինելու են՝ կասկած չունենաք: Գլխավոր շտաբի պետը մեզ ներկայացրեց ոչ միայն այս տարվա փետրվարի զինվորների մահվան դեպքերի տվյալներ, այլև 2019թ. և դրան նախորդող տարիների փետրվար ամիսների դեպքերը և համեմատականը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ նկատեց, որ բանակը չպետք է թիրախավորել, այլ ամեն մեկը՝ լինի գործադիր, օրենսդիր իշխանությունը, հասարակությունը, քաղաքացիները պետք է լինեն բանակի կողքը, որովհետեւ բանակն է, որ այսօր կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակարգի կայուն լինելը: