Ամերիկացի գիտնականները պարզել են, թե սթրեսից ազատվելու համար որքան պետք է շոյել կատվին: Կատվի տերերը կփաստեն, որ իրենց ընտանի կենդանին ունակ է հանել սթրեսը, հաղորդում է Planet today-ը:

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները կամավորների մասնակցությամբ անսովոր փորձ են կատարել: Կամավորների մի խումբը պետք է շոյեր կատուներին, մյուս խումբը նայեր, երրորդ խմբին ցույց են տվել կատուներով նկարներ, իսկ չորրորդ խումբը պարզապես նստել է սենյակում, որտեղ կատուներ չեն եղել:

Փորձը ցույց է տվել, որ մարդկանց մոտ, որոնք շոյել են կատուներին եւ լսել նրանց մլավոցը, իսկապես նվազել է արյան մեջ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը: Թե ինչպես է դա աշխատում, գիտնականները հստակ չգիտեն:  

Ինչ վերաբերում է ժամանակին, ապա գիտնականներին հաջողվել է այն սահմանել փորձի միջոցով:Սթրեսից ազատվելու համար բավարար է կատվին շոյել 15-20 րոպե: