Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ.Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական եւ դատավարական գործողությունները:

Ս.Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող  եւ տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։