Ղարաբաղում իշխանության կգա մի մարդ, ով կարող է փոխգործակցել ՀՀ վարչապետի հետ: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, ի սկզբանե այնպես էր, որ Հայաստանում էլիտաների փոփոխությունը հանգեցնում էր Ղարաբաղում էլիտաների փոփոխության: «Հայաստանում հեղափոխությունից հետո էլիտաների կտրուկ եւ, առավել եւս, արմատական փոփոխություն տեղի չունեցավ, ինչը դրականորեն կազդի ԼՂՀ քաղաքական համակարգի վրա: Սակայն, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, Ղարաբաղում իշխանության կգան մարդիկ, ովքեր կարող են փոխգործակցել Հայաստանի իշխանությունների հետ», - նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ղարաբաղում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: