Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսի ամիսներից սկսած էլիտաների փոփոխություն է տեղի է ունենում, այդ թվում նաեւ` դատական համակարգում, ինչը տեղավորվում է ցանկացած հեղափոխության տրամաբանության եւ իմաստի մեջ: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, կանխատեսելի էր, եւ գործադիր, օրենսդիր ու տեղական իշխանություններում էլիտայի փոփոխությունից հետո եկել է դատարանների հերթը: «Այսօր մենք հետեւում ենք, թե ինչպես է պետական ​​մեքենան փորձում տարբեր մեթոդներ կիրառել, այդ թվում նաեւ` վեթինգ, անցումային արդարադատություն, իսկ այժմ նաեւ` հանրաքվե: Հայաստանի նման երկրներում էլիտաների փոփոխությունը տեղի է ունենում նույն, մեղմ սցենարով: Այսպիսի բան հնարավոր չէ կոշտ ռեժիմների պայմաններում, օրինակ` Ադրբեջանում, Հյուսիսային Կորեայում, որտեղ առանց արյան հեղափոխություն դժվար է պատկերացնել, եւ` զարգացած ժողովրդավարական երկրներում, որտեղ «գունավոր հեղափոխությունը» իրականացվում է Brexit-ի, Թրամփի իմպիչմենտի միջոցով եւ այլն»,- պարզաբանեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ղարաբաղում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: