Փետրվարի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկի» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արարատյան փողոցի 16-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: