Որպեսզի Թուրքիան լինի ժողովրդավարական երկիր, պետք է լինի արեւմտյան բլոկում՝ Եվրոպայի հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ երկար տարիներ անց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր առաջին հարցազրույցում պնդել է, որ Թուրքիան սխալ է արել, որ ՌԴ–ի հետ կնքել է C-400 հակաօդային պաշտպանության կայանքներ։ «Թուրքիան իր խնդիրները կլուծի միայն ժողովրդավարության, իրավունքի բարձր ստանդարտները սերտելու դեպքում։ Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ՌԴ–ի հետ թշնամի լինի։

Թուրքիայի զինված ուժերի թե ցամաքային, թե օդային ստորաբաժանումները ՆԱՏՕ–ի ստանդարտներով են, որից էլ գալիս է նաեւ Թուրքիայի զինված ուժերի էֆեկտիվությունը։ ՆԱՏՕ–ի մեջ ունենք մեծ թվով զորավարժություններ, ռազմական ուսուցումներ, ռազմական բեռնափոխադրումներ, որոնց կուլիսներում մեծ աշխատանք է կատարվում։ Այդ համատեքստում պետք է տեսնել անհամատեղելիությունը մի ձեռքում ունենալ C-400 մյուս ձեռքում ՆԱՏՕ–ի հիմնական զինատեսակները։ Բացի այդ F-35 ռազամական ուղղաթիռների թեման էլ Թուրքիայի օդային ուժերի հզորացման կարեւոր ատրիբուտներից մեկն է»,–ասել է Աբդուլլահ Գյուլը։