Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին պետական պարտքը ՀՀ բոլոր վարչապետերի օրոք: Տեսանյութը վերաբերվում է 1993 թվականից մինչեւ 2019 թվականը ընկած ժամանակահատվածին: Նշվում է, որ պետական պարտքը նվազել է 2000, 2005 եւ 2014 թվականներին եւ բոլոր դեպքերում էլ դա տեղի է ունեցել արժութային փոխարժեքների տատանումների հաշվին: 2018-իմայիսից մինչեւ 2019-ի նոյեմբերի ՀՀ պետական պարտքը չի աճել: 2017-ին գրանցվել է արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ 48 տոկոս: 2018-2019 թվականներին այդ հարաբերակցության մասով առկա է դրական միտում. 2019-ին այդ ցուցնաիշը նվազել է 43 տոկոսի:  Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արտաքին պետական պարտքը աճել է 724 մլն դոլարով, Քոչարյանի օրոք՝ 827 մլն դոլարով, Սերժ Սարգսյանի օրոք՝ 3 մլրդ 983 մլն դոլարով, Արմեն Սարգսյանի օրոք՝ 256 մլն դոլարով: