Սամտրեդիա քաղաքի բնակիչը սպանել է իր կնոջը Քաղաքացիական ռեգիստրի տեղի մասնաճյուղում: Տղամարդը դանակով կտրել է 26-ամյա կնոջ կոկորդը ամուսնալուծության ձեւակերպման ժամանան, փոխանցում է News-Georgia-ն:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական տեղեկատվության՝ «Քաղաքացիական ռեգիստրի Սամտրեդիայի մասնաճյուղում ամբաստանյալը քաղաքացիների սպասարկման սրահում սառը զենքով մահացու վերք է հասցրել իր կնոջը»: Կինը տեղում մահացել է: Տղամարդն անմիջապես ձերբակալվել է:

Քննությունը կատարվում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով` «դիտավորյալ սպանություն» ծանրացուցիչ հանգամանքներում: Մեղավորին ազատազրկում է սպառնում` 13-ից 17 տարի ժամկետով: