Թուրքիան օգտվում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացումից՝ Միջերկրական ծովում ազդեցությունն ուժգնացնելու համար: Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Bloomberg-ին տված հարցազրույցում:

«Թուրքիան իրեն անբռնազբոս է զգում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ջանքերը՝ երկիրը արեւմտյան դաշինքում պահելու համար»,- հայտարարել է նա:

Նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը որեւէ քայլ չի ձեռնարկում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններին հակազդելու համար: Նա նշել է, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որը ակտիվ դեր ունի տարածաշրջանում: